Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Տուբերկուլոզն ու նրա հետևանքները

Տուբերկուլոզն ու նրա հետևանքները

Երկրագնդի բնակչության գրեթե 1/3-ը այս կամ այն պատճառներով առնչվում է տուբերկուլոզի հարուցիչի հետ, բայց ոչ բոլորն են հիվանդանում: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ԵՊԲՀ-ի ֆթիզիապուլմոնոլոգիայի ամբիոնի դոցենտ Լյուբով Նիկոլայանը: Նրա խոսքով, այս հիվանդությունն աշխարհի մակարդակով աճման միտում ունի:


Հիվանդության մասին պատմական ակնարկ ներկայացնելով, մասնագետը նշեց, որ տուբերկուլոզը մարդկությանը հայտնի ամենահին հիվանդություններից է և տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Մասնագետի խոսքով, հիվանդությունը ախտահարում է մարդու բոլոր օրգան համակարգերը, բացի մազերից և եղունգներից: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ, վերջին տարիներին, հիվանդության անկման միտում է գրանցել: Ըստ նրա, Հայաստանում ազգաբնակչության 100 հազարի համեմատությամբ տարեկան գրանցվում է միջինը 1400-1450 դեպք:

Լ. Նիկոլայանը նշեց, որ այս հիվանդության հանդեպ ավելի խոցելի են հիվանդի հետ անմիջական շփման մեջ գտնվողները, քանի որ հիվանդությունն առաջին հերթին տարածվում է օդակաթիլային եղանակով:

Անդրադառնալով հիվանդության բուժմանը, նա նշեց, որ այժմ հանրապետությունում դեղորայքի և տեխնիկական միջոցների հագեցվածության խնդիր չկա, սակայն խնդիրն առաջանում է, այն դեպքում, երն հիվանդները չեն ներկայանում մասնագետներին, կամ բուժումը կիսատ են թողնում: Իսկ դա կարող է հանգեցնել դեղորայքակայուն տուբերկուլոզի առաջացմանը:

Վերջում մասնագետն ասաց, որ տուբերկուլոզը առավելապես հանդիպում է այն երիտասարդ տղամարդկանց մոտ, ովքեր արտագնա աշխատանք են կատարում: Նրանք, մասնագետի խոսքով, բուժումը կիսատ են թողնում, կամ լիովին չապաքինված մեկնում են կրկին արտագնա աշխատանքի, ու հիվանդությունն «իր գործն» անում է:

Հիշեցնենք, որ հանրապետությունում ՀՀ քաղաքացիների համար տուբերկուլոզի բուժումը պետպատվերի շրջանակներում է իրականացվում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ